Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը
Իսրայելի կառավարությունը հետաձգել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը: Այս մասին հայտնում է JNS-ը՝ վկայակոչելով անանուն իսրայելցի պաշտոնյայի:
Շաբաթվա վերջին Քնեսեթը կմեկնի ամառային արձակուրդ և նիստ չի գումարի մինչև հոկտեմբերի 27-ի ազգային ընտրությունները:
Այսպիսով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարող է քննարկվել արդեն խորհրդարանի նոր կազմի կողմից:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի մամուլի քարտուղարը, որն անցյալ ամիս նախարարների կաբինետում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ էր ներկայացրել, կիրակի օրը չի պատասխանել լրագրողների զանգերին եւ հաղորդագրություններին՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը:
Ավելի վաղ նախաձեռնության առաջմղման մասին որոշումը հավանության էր արժանացել Իսրայելի կառավարության կողմից, իսկ ինքը՝ Սաարը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՛՛բարոյական և պատմական պարտականություն է՛՛:
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Բանաձևը խորհրդարանի հաստատմանը ուղարկելուն:
Հաղորդագրություններում նշվում էր, որ Իսրայելը կարող է դառնալ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 35-րդ երկիրը:


