67-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի էր ենթարկել հետիոտնի, նյութեր են նախապատրաստվում
Փետրվարի 22-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այդ օրը՝ ժամը 19։10-ի սահմանում, Երևանի բնակիչը՝ 67-ամյա Ռաֆիկ Քյարամյանը, իր վարած Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտին՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Հայկանդուխտ Համբարձումյանին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Բժիշկները վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։