շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
48-ամյա ուղևորուհու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

48-ամյա ուղևորուհու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունվարի 12-ին, ժամը 7.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Օպելը» բախվել է մայթեզրին կայանված «Նիսանին», իսկ «ԲՄՎ»-ն՝ «Հոնդա» մակնիշի մեքենային: «Օպելի» 48-ամյա ուղևոր Գոհար Ներսիսյանը մահացել է, իսկ վարորդը և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

  • Կիսվել: