Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան
Վերջին օրերին մամուլում և քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։
ՔՊ վարչության նիստից առաջ այս թեմայով լրագրողների հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանը մեջբերեց Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը՝ «Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»։
Նշենք, որ այս խոսքը Մարկ Տվենը հնչեցրել է 1897 թվականին, երբ ամերիկյան թերթերից մեկը սխալմամբ տեղեկություն էր տարածել նրա մահվան մասին։



