երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները դարձյալ Եռաբլուրում են, որպեսզի թույլ չտան վարչապետի մուտքը

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները դարձյալ Եռաբլուրում են, որպեսզի թույլ չտան վարչապետի մուտքը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ հավաքվել են Եռաբլուր զինվորական պանթեոնում, թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների մուտքը Եռաբլուր։

Ի դեպ՝ Փաշինյանն այժմ աշխատանքային այցով Ֆրանսիայում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ ծնողները նույն նպատակով կրկին Եռաբլուրում էին: Վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել պանթեոնում: Լուսաբացին՝ Փաշինյանի այցից առաջ, ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին զոհված զինծառայողների տասնյակ ծնողներից շատերին:

  • Կիսվել: