երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել. նա մահացել է. ՔԿ (տեսանյութ)

42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել. նա մահացել է. ՔԿ (տեսանյութ)

2021թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ նոր ճանապարհին՝ դեպի Սիլիկյան թաղամաս ընթանալիս, 42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել, ինչի արդյունքում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: