շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
13 երեխաների ծնողներ Գոհար և Գևորգ Բեժանյանները պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով

13 երեխաների ծնողներ Գոհար և Գևորգ Բեժանյանները պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով

13 երեխաների ծնողներ Գոհար և Գևորգ Բեժանյաններն այսօր, ՀՀ նախագահի հրամանագրով, պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը՝

Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Գոհար և Գևորգ Բեժանյաններին պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»,-նշված է հրամանագրում:

  • Կիսվել: