երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» խախտել է ջրօգտագործման թույլտվության պահանջները. ԲԸՏՄ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» խախտել է ջրօգտագործման թույլտվության պահանջները. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն, այսօր Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հրապարակման, Քաջարան գյուղի բնակիչների ահազանգի վերաբերյալ, իրականացրել են ուսումնասիրություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության՝ Ողջի գետի ջրառի կետում։

Այս մասին տեղեկանում ենք ԲԸՏՄ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Պարզվել է որ Ընկերությունը չի ապահովում էկոլոգիական թողքը՝ խախտելով ջրօգտագործման թույլտվության պահանջները։

Հարուցվել է վարչական վարույթ։

Բարձրացված մյուս հարցերի շրջանակներում խախտումներ չեն բացահայտվել։
Ընկերության կողմից նոր ջարդման կայան չի կառուցվում, իսկ արտադրության ընթացքում մակաբացված դատարկ ապարները լցվում են արտադրական նախագծով սահմանված լցակույտերում։

 
 
 

 

  • Կիսվել: