երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վարդան Ղուկասյանի որդին կմնա կալանքի տակ

Վարդան Ղուկասյանի որդին կմնա կալանքի տակ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործը դատարանում է։ Նախնական դատական նիստին նրա պաշտպանը միջնորդել է ազատ արձակել Սպարտակ Ղուկասյանին, սակայն դատարանը մերժել է։

Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու հատկանիշներով։

Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: