ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ունենք կասկածներ, որ Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը. Զոհվածի ծնող

Ունենք կասկածներ, որ Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը. Զոհվածի ծնող

Արդեն մեկ ամիս է, որ «Եռաբլուրում» բռնությունների գործով որեւէ գործողություն չի իրականացվում, առերեսումներ տեղի չեն ունենում, ուզում ենք ճշտել, թե կապիկներից որի հրամանն է նորից տեղի ունենում։ Այս մասին, այսօր Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։

Նրա խոսքով, «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3 առերեսում է եղել ոստիկանների հետ, իսկ վերջին ամսում ոչինչ տեղի չի ունեցել. «Ուզում ենք հասկանալ, թե ում հրամանն է կատարում Քննչական կոմիտեն, Երեւի կամ գլխավորի (նկատի ունի վարչապետին-խմբ), կամ իր ձագերից մեկի հրամանը։ Այս գործով նախ պետք է պատժվեն կարմիր բերետավորները, դրանից հետո պետք է պատժվի այն մարդը, ով հրաման է տվել, իսկ վերջում էլ պատկերացնում ենք, որ համար մեկը պետք է պատժվի։ Մենք համոզված ենք, որ ոստիկաններն ինքնուրույն չեն գործել։ Առերեսման ժամանակ ոստիկանները տարբեր անուններ են տվել, իրենց ոչ մի ասածն իրականությանը չի բռնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ունեն կասկածներ, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը։

Հարցին, թե ինչպե՞ս են ոստիկանները բացատրում զոհվածների ծնողներին մարմնական վնասվածքներ հասցնելու փաստը, Ազատյանը պատասխանեց. «Հիմա ձեւով, ասում են՝ սխալմունք է տեղի ունեցել, կներեք»։

Անդրադառնալով նախօրեին 15 զինծառայողների մահվան դեպքին, նա ասաց. «Իրենց մնալը անընդհատ բերելու է նման հետեւանքների, երբ ենք դա հասկանալու՝ պարզ չէ»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

  • Կիսվել: