հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային. Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայե

Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային. Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայե

Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար ընկած իր զինվորներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն՝ լուսանկար  հրապարակելով Եռաբլուրից։

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային, միջազգային հանրության չափազանց հաճախ հանցակից անտարբերության պայմաններում։ Նրանց հիշատակը ստիպում է ինձ. ես կշարունակեմ պաշտպանել հայ ժողովրդին»։

  • Կիսվել: