չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Տուժողների դատավարական շահերի կոպիտ ոտնահարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Մարտի 1-ի» գործով դատախազ

Տուժողների դատավարական շահերի կոպիտ ոտնահարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Մարտի 1-ի» գործով դատախազ

«Մարտի 1»-ի գործով մեղադրողներն առարկեցին ՍԴ մարտի 29-ի որոշման հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությանը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կարևորեց տուժողների իրավունքների պաշտպանությունը, նաև խոսեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության մասին, ինչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՍԴ:

«Նկատի ունենալով, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ՍԴ-ի կողմից ճանաչվել է անվավեր և ուժը կորցրել, նշված հոդվածի իմաստով, այսինքն՝ այն որակմամբ, որով նշված անձանց մեղադրանք է առաջադրվել, առաջ է եկել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, այն է՝ արարքի մեջ չկա հանցակազմ, որի դեպքում դատարանը պետք է դադարեցնի քրեական հետապնդումը: Միևնույն ժամանակ ամբաստանյալների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքների ձևակերպումից ակնհայտ է, որ նրանց մեղսագրվող արարքները, որ դրսևորվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով, համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին: Ընդ որում՝ նշված անձանց արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին համապատասխանել են նաև դրանք 300.1 հոդվածով որակելու պահին, բայց և այնպես, 300.1 հոդվածով որակվել են ճիշտ՝ նկատի ունենալով, որ այն իր մեջ կլանել է 309 հոդվածի 3-րդ մասը»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ՍԴ որոշումից հետո գործող օրենսդրական կարգավորումների պարագայում գործ ունենք տուժողների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հետ, իսկ տուժողների դատավարական շահերի կոպիտ ոտնահարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, գրում է 1lurer.am-ը:

 
 
 

  • Կիսվել: