ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկաններին». Ոստիկանությունը Հրազդանում բնակչի վրա կրակելու եւ սպանելու դեպքի մասին

«Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկաններին». Ոստիկանությունը Հրազդանում բնակչի վրա կրակելու եւ սպանելու դեպքի մասին

Ոստիկանությունն անդրադարձել է Հրազդան քաղաքում այս գիշեր տեղի ունեցած դեպքին, երբ կարեպը կրակել էր կացնով զինված տղամարդու ուղղությամբ, որը հիվանդանոցում մահացել էր:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները:

Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են»:

 

  • Կիսվել: