ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ. փաստաբան

Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ. փաստաբան

ՀՅԴ–ականներ Արսեն Մարտոյանը, Գեւորգ Մուրադյանը, Գոռ Մաթեւոսյանն ազատ կարձակվեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Մանրամասները հաջորդիվ կներկայացնենք։ Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել տարեց տղամարդկանց ու վերոնշյալ ՀՅԴ-ականների միջև:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Քրեական գործով մեղադրյալները յոթն են՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Հոսիեկ Սարկիսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը և Վելիխան Խլղաթյանը։ Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

 

 

  • Կիսվել: