Հանրային հեռուստատեսությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը․ ՀՅԴ
Հանրային հեռուստատեսությունը եթեր է հեռարձակել ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ավարտին և գործը դատարան ուղարկելուն վերաբերող ռեպորտաժ։ Այս մասին հայտարարել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից:
«Հեռարձակված նյութը պատրաստվել և հանրությանը է մատուցվել միակողմանի՝ առանց որևէ կերպ լսելու կամ ներառելու մեղադրվող կողմի դիրքորոշումն ու հիմնավորումները, ինչը ոչ այլ ինչ է, քան ուղղորդված տեղեկատվական ներգործություն և հասարակությանը միտումնավոր մոլորեցնելու փորձ:
Հաշվի առնելով այս մոտեցումը՝ Հանրային հեռուստաընկերությանը հրավիրում ենք հետևողականորեն և նույն ջանասիրությամբ լուսաբանելու դատական նիստերը, որոնց ընթացքում, վստահ ենք, այս անհիմն մեղադրանքն ամբողջությամբ հերքվելու է դատարանում»,-ասված է հաղորդագրության մեջ:




