երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել

Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել

Քաղաքապետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից, քանի որ 60 ժամվա ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը:

Հիշեցնենք, որ նա Տավուշի մարզում Բագրատաշենի անցակետից բերման էր ենթարկվել և Տավուշի շարժման առաջնորդներից էր։

Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ։

  • Կիսվել: