չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Երեկ հանդիպել եմ Սուրեն Պետրոսյանին, երկար խոսել ենք.Սրբազան

Երեկ հանդիպել եմ Սուրեն Պետրոսյանին, երկար խոսել ենք.Սրբազան

Շարժումը մարելու վերաբերյալ Սուրեն Պետրոսյանի ձևակերպումն այլ է եղել: Այս մասին այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Երեկ էլ եմ հանդիպել Սուրենին, երկար խոսել ենք։ Բոլորը ջղերի վրա, զգացումների մեջ է դեպի բարին գնալու, այս շարժումը ավարտին հասցնելու։ Մենք էլ համբերատար չենք չէ՞, միգուցե ինձնից էլ է կախված, առաջին պատասխանատուն ես եմ, և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը»,-ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Սուրեն Պետրոսյանը Tert.am-ին հայտնել էր, որ այսօր մամուլի ասուլիս է հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան է տալու. «Ես հասկանում եմ, որ երբ շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել էր Պետրոսյանը։

Սակայն արդեն այսօր նա հայտարարել է, որ ասուլիսը հետաձգվում է:

  • Կիսվել: