երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունը մոտենում է ավարտին. փորձաքննության արդյունքները ստացվել են

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործի նախաքննությունը մոտենում է ավարտին. փորձաքննության արդյունքները ստացվել են

Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում այս տարվա ապրիլի 26-ին Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի կողմից վրաերթի ենթարկած 28-ամյա Սոնա Մնացականյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ՝ կրկնակի դատաավտոտեխնիկական-դատատեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը արդեն ստացվել է։

Կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար միջնորդել էր նախաքննական մարմինը։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հղի կնոջը ու հեռացել դեպքի վայրից: Քննչական կոմիտեն սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Այդուհանդերձ Արամ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է։

  • Կիսվել: