Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով. փաստաբան
Իշխանության յուրացման նախապատրաստության գործով «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին «Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանավորվել էր։


