կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՍԴ-ն վարույթ է ընդունել լիազորություններն ապօրինի դադարեցված Դատավոր Հարությունյանի դիմումը.փաստաբան

ՍԴ-ն վարույթ է ընդունել լիազորություններն ապօրինի դադարեցված Դատավոր Հարությունյանի դիմումը.փաստաբան

Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ Սահմանադրական Դատարանը վարույթ է ընդունել լիազորությունները ապօրինի դադարեցված Դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը:

«Դիմումում Դավիթ Հարությունյանը հիմնականում բարձրացրել էր հարցեր կապված իր վերաբերյալ քննված կարգապահական վարույթի ընթացքում ԲԴԽ անդամների և այլոց կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներից մի քանի՝ առանցքային խախտումների վերաբերյալ, մասնավորապես Դավիթ Հարությունյանը անդրադարձել է անհարկի, առանց որևէ փաստարկման և անհրաժեշտության դատավարության հրապարակայնության սահմանափակման հարցին, որը ԲԴԽ անդամները փորձել էին փաստարկել իբրև թե «արդարադատության շահի պաշտպանությամբ», մինչդեռ հնարահայտ է, որ նշված նպատակը ինքնին բավարար չէ սահմանափակելու արդար դատաքննության էական կոմպոնենտներից մեկի՝ օրենքով նախատեսված գործի հրապարակայնության սկզբունքը։

Մյուս առանցքային հարցը, որին որ անդրադարձել է Դավիթ Հարությունյանը իր դիմումով, դա վերջինիս նկատմամբ կիրառված՝ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիաին է վերաբերվում, հիշեցնեմ, որ դրան զուգահեռ արգելափակվել էր նաև վերջինիս ներկայացուցիչ՝ փաստաբանների մուտքը դատական նիստերի դահլիճ։

Լիահույս ենք որ Բարձր Դատարանը իր կողմից կայացվելիք որոշմամբ պատշաճ կերպով կանդրադառնա ինչպես վերոնշված, այնպես էլ դիմումով բարձրացված այլ հարցերին և դրանց մասով կտա պատշաճ պատասխաններ և հանդես կգա իրավական մեկնաբանություններով։

Հիշեցնեմ նաև, որ նույն չարաբաստիկ գործընթացի ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումնեհրի մասով դիմում է հասցեագրված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- գրել է Շխիմյանը։

  • Կիսվել: