ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից

«Հերթական շոուն է». Սեյրան Օհանյանը վստահ է՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցում են, որ հասարակությանը շեղեն ՀՀ-ում տիրող իրավիճակից

Դատախազի միջնորդության մասին ես տեղեկացել եմ ձեզանից, տարբեր զանգերից, նույինսկ չհասցրեցի ընթերցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար ԱԺ նախագահից համաձայնություն ստանալու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ես որևէ տեղեկություն չեմ ստացել ո՛չ դատախազից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որևէ հարցաքննության ժամանակ քննչական մարմինները ասել են, որ կարող է նման միջնորդություն ներկայացվի։ Երկար ժամանակ է, ինչ խոսում են այս միջնորդության մասին ու ընտրել են հարմար պահը՝ շեղելու այն իրավիճակից, որ տիրում է Հայաստանում։ Կարծում եմ՝ սա հերթական շոուն է, շատ հանգիստ եմ ընդունում»,- ասաց Օհանյանը։

«Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում»,-  ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:

 

Առաջիկա քառօրյա նիստի ընթացքում միջնորդությունը կմտնի օրակարգ։

  • Կիսվել: