հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Քննարկվել են Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները

Քննարկվել են Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները և առկա առաջնահերթությունները:

Հանդիպմանը քննարկվել են՝

Արդարադատության նախարարության ռազմավարական նոր տեսլականը,

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը,

Նոր Սահմանադրության մշակման գործընթացը,

Հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումները,

Մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանությունը,

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումները,

Թվայնացման օրակարգը և այլն։

Նախարարը նշել է նաև, որ մշակվել է նախարարության՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության քարտեզագրման փաստաթուղթը, որը հնարավորություն կտա համագործակցության առավել թիրախային ուղղություններ նախանշել:

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Միջազգային գործընկերներ ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը և քարտեզագրման փաստաթղթից այդ ծրագրերին համապատասխանող ուղղությունները, ինչպես նաև հարցեր են ուղղել նախարար Սրբուհի Գալյանին:

Նախարարը կարևորել է նմանատիպ քննարկումների անցկացումը, որոնք կնպաստեն համագործակցության հետագա խորացմանը՝ հանուն արդար, թափանցիկ և իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատության համակարգի։

  • Կիսվել: