երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փոխոստիկանապետը՝ Ինտերպոլի կողմից նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում չհայտարարվելու մասին

Փոխոստիկանապետը՝ Ինտերպոլի կողմից նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում չհայտարարվելու մասին

Չեմ կարող հիմա կոնկրետ ասել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է եղել Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետապնդումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ խոսելով հրապարակված այն փաստաթղթի մասին, ըստ որի՝ Ինտերպոլը հրաժարվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց։

Նշենք, որ ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։

Ըստ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։

Ֆիդանյանը նշեց, որ այս պահին չի կարող մանրամասներ ներկայացնել, քանի որ փաստաթուղթը նոր է հրապարակվել: 

Դիտարկմանը՝ եթե  ՀՔԾ-ին և Դատախազությանը տրամադրվել է, ապա Ոստիկանությունը ևս պետք է տեղյակ լինի այդ մասին, Ֆիդանյանն արձագանքեց. «Միանշանակ պետք է տեղյակ լինեինք, բայց, անձանց թիվը հաշվի առնելով, որը բավական մեծ է, եթե չեմ սխալվում, Հայաստանից մոտ 500 անձ հետախուզվում է Ինտերպոլի կողմից, հետևաբար բոլորին չենք կարող հիշել»,-ասաց նաև լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք շատ են նույն հիմնավորմամբ պատասխանները, քանի որ, ըստ հայտարարության,  հետախուզումը քաղաքական է, և Ինտերպոլը խառնվել չի կարող, վերջինս պատասխանեց, որ եթե ժամանակ տան և գրավոր հարցն ուղղեն, կպարզի, թե որ դեպքի մասին է խոսքը:

«Երբ հայցադիմումն ուղարկվում է, մենք չենք ուսումնասիրում մեղադրանքները, մենք ուսումնասիրում ենք փաստաթղթերի ամբողջականությունը, դրա համապատասխանելիությունը Ինտերպոլի փաստաթղթերի տրամադրման կանոններին: Եթե մեղադրանքն այնտեղ կա, եթե հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումը կա, և այդ ամբողջ փաստաթղթերը համապատասխանում են, հետևաբար մենք ներկայացնում ենք այն»,-ասաց նա:

  • Կիսվել: