չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Ոստիկանությունը միանշանակ գործել է իրավաչափ և համաչափ. Ֆիդանյան (տեսանյութ)

Ոստիկանությունը միանշանակ գործել է իրավաչափ և համաչափ. Ֆիդանյան (տեսանյութ)

Ակնհայտ էր, որ հարձակում էր նախապատրաստվում երկրի օրենսդիր իշխանության վրա։ Դա ակնհայտ էին հավաքի մասնակիցների գործողություններից, նախկինում կատարած հայտարարություններից։ Այս մասին հունիսի 14-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ներքին գործերի փոխնախարար Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախմանը:

Խոսելով Շարժման մասնակիցների նկատմամբ ոստիկանների կիրառած հատուկ միջոցների մասին՝ Ֆիդանյանը նշեց. ՛՛Ոստիկանությունը միանշանակ գործել է իրավաչափ և համաչափ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: