շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարչապետին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում. Ֆիդանյան

Վարչապետին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում. Ֆիդանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում։ Այս մասին այսօր ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը՝ պարզաբանելով, թե ինչու են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք իրականացնում ենք մեր ծառայությունը, մեր գործառույթը, եթե առկա է լինում օրենքի սահմաններից մեր լիազորությունների անցում, վստահեցնում եմ, որ ոչ միայն ոստիկանության, այլև այլ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ՛՛:

Իր հերթին ՀՀ ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խնդրեց պարզաբանել, թե որքան գումար է ծախսվում Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ուժերը պահելու համար, սակայն Ֆիդանյանը չպարզաբանեց:

  • Կիսվել: