կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետական պահպանության բաժնի 25-ամյա ոստիկանը իրեն ամրացված ատրճանակով ինքնասպան է եղել

Պետական պահպանության բաժնի 25-ամյա ոստիկանը իրեն ամրացված ատրճանակով ինքնասպան է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգոնւթյան կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Մ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:

Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ Մակարով տեսակի ծառայողական ատրճանակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրացված ատրճանակով ինքնասպան է եղել:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածը աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:

  • Կիսվել: