շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պատգամավոր Արթուր Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

Պատգամավոր Արթուր Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին մեզ հայտնեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։ Դատարանն, ըստ այդմ, մերժել է խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը, գրում է hraparak.am-ը:   

«7 տողանոց որոշում է եղել, այսպիսի բան մեկ էլ 10 տարի առաջ եմ տեսել։ Դիմելու եմ Վերաքննիչ դատարան»-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով։

 

  • Կիսվել: