չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փարաքարի համայնքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փարաքարի համայնքապետի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  խուլիգանություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, NEWS.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:

Փարաքարի համայնքապետը հայհոյել է համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին: Վերջինս էլ դիմել է ոստիկանություն:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ  իրականացվում է նախաքննություն, ցուցմունք տված անձը համարվել է տուժող:

  • Կիսվել: