Պահպանվելու է պառլամենտական մոդելը. նախագահի լիազորությունների ընդլայնում չի լինի. Գրիգոր Մինասյան
Գործընթացը նորմալ ընթանում է։ Ինտենսիվ քննարկումներն ընթանում են, իմ պատկերացմամբ, եթե այս տեմպով գնա, կարծում եմ՝ տարվա վերջ լավ հայեցակարգ կունենանք։
Կառավարության նիստից հետո լրագրողների այն հարցին, թե ի՞նչ փուլում են սահմանադրական բարեփոխումները, ե՞րբ է նախատեսվում փաթեթը ներկայացնել վարչապետին՝ նման կերպ պատասխանեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ սուպերվարչապետական համակարգը չի՞ փոխվել, Գրիգոր Մինասյանն արձագանքեց՝ եթե խոսքը ԱԺ-Կառավարություն փոխհարաբերություններին է վերաբերում, ապա «ահագին շտկումներ» կան:
«Գլոբալ իմաստով անդրադարձել ենք միայն նրան, որ պահպանվելու է պառլամենտական մոդելը, ու 90 տոկոսը քվեարկել է դրա օգտին: Փոխվել է զսպումների, հակակշիռների համակարգը»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ ՀՀ նախագահը կունենա՞ ընդլայնված լիազորություններ, նախարարը պատասխանեց. «Նախագահը, որպես այդպիսին, ոչ, բայց այդ զսպումների և հավասարակշռումների մոդելավորումով բերելու ենք ավելի հստակեցումների, և այդ անիմաստ պրոցեդուրալ հետ-առաջ տալ, ուղարկելը, ստորագրելը, որը լիազորություն չունի չստորագրելու, այդ բոլոր վրիպակները և շտկումները տեղի ունենալու են»: