Օձուն համայնքի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար
Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին մեղադրանք է ներկայացվել: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ համայնքապետը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար, որը հանգեցրել է խոշոր չափի գույքը չհայտարարագրելուն:
Տիտանյանը ավելի վաղ այդ կասկածանքով ձերբակալվել էր: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու արգելքը:
Նա Օձուն համայնքը ղեկավարում է 2008 թվականից: