ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված

Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված

Ռոբերտ Քոչարյանի աջակից, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր քննեց Մանթաշյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Մանթաշյանը, որը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունները կազմակերպելու և հափշտակության համար, անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից:

Հիշեցնենք, որ քրեական գործերից մեկով, որով մեղադրյալ է Մանթաշյանը, առնչվում է դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը հրապարակելուն, մյուսը՝ հասարակական կարգը խախտելուն:

Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց կալանքի տակ թողնել Մանթաշյանին: Ըստ ԱԱԾ-ի՝ Մանթաշյանի կազմակերպմամբ նոյեմբերի 10-ին, բացի կառավարություն ներխուժելուց, նաև միջազգային օդանավ է ապօրինի խուզարկվել:

 

  • Կիսվել: