ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մովսես Շարբաթյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով. փաստաբան

Մովսես Շարբաթյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով. փաստաբան

2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյունքում՝ 2025 թվականի հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով»։

Հիշեցնենք, որ Շարբաթյանն անցնում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: