հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք ունենք դատավորներ, դատարաններ, բայց չունենք արդարադատություն. Վարդևանյան

Մենք ունենք դատավորներ, դատարաններ, բայց չունենք արդարադատություն. Վարդևանյան

30 տարիների ընթացքում դատարանները, արդարադատության ոլորտն ունեցել են դրական կողմեր, բայց ասել, որ կայացել են, ազնիվ չի լինի։ Մենք ունենք դատավորներ, ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝  վերջին չորս տարիների ընթացքում դրանում է՛լ ավելի համոզվեցին:

Վարդևանյանը վստահեցրեց, որ ստեղծելու են այն պայմանները, որ քննիչը, դատախազը, դատավորը լինեն իրապես անկախ՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն:

՛՛Գոյություն ունի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որտեղ մեր պես մարդիկ ուղղակի մասնակցում են դատական պրոցեսին և որոշում են անձի մեղավոր ու անմեղ լինելը։ Ես առաջարկում եմ քննարկել Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը՝ հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու հարցում։ Ժողովուրդը պետք է մասնակից լինի՛՛,-տեսակետ հայտնեց պատգամավորը։

  • Կիսվել: