ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպք. Ավազակային հարձակում, կողոպուտ, խոշտանգում

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպք. Ավազակային հարձակում, կողոպուտ, խոշտանգում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և խուլիգանության՝ 3-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշտանգման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: