Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, այսօր՝ փետրվարի 10-ին, Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։