Լյուքսեմբուրգի կողմից հետախուզվող բելառուսցի Ալեքսեյին գտել ու կալանավորել են Երևանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Գ.-ն:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայնում են, որ նա 2022 թ. դեկտեմբերի 22-ից Լյուքսեմբուրգի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողությունների և հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: