Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
SU1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում», տեղեկանում ենք օդանավակայանից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով Սու 1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել:
Ինքնաթիռը օդ էր բարձրացել «Շերեմետևոյից», վերադարձին իջել «Ժուկովսկիում»։ Մոսկվայում ինքնաթիռը փոխվել է, ուղևորները Երևան են հասել այլ ինքնաթիռով։