երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում հերթական արդյունքը գրանցել են Կումայրիի բաժնի ոստիկանները։ Քրեական հետախույզները Գյումրու գերեզմանատներից մեկի տարածքում ձերբակալել են Ախուրյան գյուղի մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Հաջորդ դեպքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Գյումրու Երևանյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Մեկ այլ դեպքում իրավապահները նշված վայրում ձերբակալել են գյումրեցի մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգված կար։

Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտել են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։ Նրանք Գյումրու Երևանյան խճուղում ձերբակալել են երկու տղամարդու, որոնցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել են «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգված ու կաթուցիչներ։

Օպերատիվ են գործել նաև «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները։ Նրանք Երևանյան խճուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի մի երիտասարդի, որը նկատելով իրավապահներին՝ մեքենայից փաթեթ է նետել։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ։ Մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթը նույնպես հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: