երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կասեցվել է Ամուլսարում մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան

Կասեցվել է Ամուլսարում մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության լիցենզիան

ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի օգոստոսի 28-ի եզրակացության համաձայն՝ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը կասեցվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀԲՃ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Սա առաջին հերթին կարևոր էր օրինակությունը վերահաստատելու և բռի ու բռնության հակումներ ունեցող մարդկանց Ամուլսարի տարածքից հեռացնելու առումով։ Բացի այդ մեկ անգամ ևս ցցուն արտահայտվեց, թե ինչ որակի ու ինչպիսի անօրինականություններ թույլ տվող ընկերությունների հետ են համագործակցում հանքահենները։

Հանձնաժողովի ամողջական եզրակացությունը կարող եք կարդալ այստեղ՝ https://www.azdarar.am/announcments/org/470/00728211/
Կարդացեք նաև հոդվածն այս մասին՝ http://www.armecofront.net/amulsar/kasecnel/՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: