չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը։

Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Խաչատրյանների փաստաբանական խմբի միջնորդությունը՝ գրավը թույլատրելի համարելու և ողջամիտ գրավաչափ սահմանելու համար։ 

«Ուզում եմ արձանագրել, որ սա կարևոր, բայց և ուշացած որոշում էր դատարանի կողմից։ Չկային Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր։ Նա արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 5 ամիս, ինչ գտնվում է կալանքի տակ և առաջին իսկ օրվանից սկսած մենք հիմնավորում էինք, որ Կարեն Խաչատրյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։ Այս անգամ դատարանն իր բարձունքի վրա էր և օրինական որոշում կայացրեց»,- դատարանի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նշել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։ Իսկ գումարի չափը սահմանվել է 20 մլն ՀՀ դրամ։ Փաստաբան Ամրամ Մակինյանը դեռ ամիսներ առաջ ընդգծում էր, որ Կարեն Խաչատրյանի գործով կարևոր հանգամանքը նրա ազգանունն է։

 

 

  • Կիսվել: