ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կացարանում զոհված 3 զինածառայողների արյան մեջ թմրամիջոց չի եղել․ ՔԿ

Կացարանում զոհված 3 զինածառայողների արյան մեջ թմրամիջոց չի եղել․ ՔԿ

Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից երեքի մասով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները հայտնի են։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Երեք զինածառայողների դեպքում էլ արյան մեջ թմրամիջոց չի հայտնաբերվել»,- ասաց Աբրահամյանը։

Մյուսների մասով դեռևս փորձաքննությունները շարունակվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանի հրդեհի քրեական վարույթով նշանակվել է նաև թմրաբանական փորձաքննություն։ 

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։

  • Կիսվել: