կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զորամասի կացարանի հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն․ ՔԿ

Զորամասի կացարանի հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն․ ՔԿ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանի հրդեհի քրեական վարույթով նշանակվել է նաև թմրաբանական փորձաքննություն։ Այս մասին InfoPort.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Այս փորձաքննությունը նշանակվել էր երկար ժամանակ առաջ։ Ոչ միայն թմրաբանական, այլ նաև դատաբժշկական, համալիր փորձաքննություններ են նշանակվել։ Քրեական վարույթն ապահովում է օբյեկտիվ, համալիր քննություն»,- նշեց Աբրահամյանը։

Նշենք, որ հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները կասկած էին հայտնել, որ գուցե զինվորներին քնեցրել կամ թմրեցրել են, որի պատճառով չեն կարողացել դուրս գալ հրդեհված կացարանից։ 

  • Կիսվել: