կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրավապահների կողմից ուժի կիրառման ստանդարտները ԱՄՆ–ից են դուրս եկել. Փաշինյանը՝ Պետդեպի քննադատական զեկույցի մասին

Իրավապահների կողմից ուժի կիրառման ստանդարտները ԱՄՆ–ից են դուրս եկել. Փաշինյանը՝ Պետդեպի քննադատական զեկույցի մասին

Այդ կազակերպությունների զեկույցները կարևոր են մեզ համար, որ մենք ինքներս մեզ կողքից տեսնելու, և մեր մասին տպավորություններ ստանալու, և դրանց հետ աշխատելու հնարավորություն ունենանք։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Պետդեպի, «Freedom house»-ի և այլ միջազգային կազմակերպությունների քննադատական զեկույցին։

«Դա մեր օրակարգն ու պրոբլեմն է։ Այդ պրոբլեմի մեջ կարևոր է, որ թացը չորից տարբերակել։ Եթե իրավապահ համակարգն ուժ կիրառելու հնարավորություն չունենա, ինքը չի կարող իրավապահ մարմին լինել։ Աշխարհի բոլոր երկրներում իրավապահներն ուժ կիրառելու իրավունք ունեն։ ԱՄՆ-ում վերջերս հայտնի դեպք տեղի ունեցավ, երբ ուսանողները գրավել էին կամպուսը, իրավապահների գործողությամբ կամպուսն ազատվեց, հիմա դա բիրտ ո՞ւժ էր, թե՞ ոչ։ Կարո՞ղ են մարդիկ բողոք արտահայտել, իհարկե կարող են։ Այդ ստանդարտները ԱՄՆ-ից են դուրս եկել։ Աշխարհում չկա որևէ երկիր, որը զերծ է այդ պրոբլեմներից։ Այլ բան դա մեր օրակարգն է, գնում ենք այդ ճանապարհով, ուզում ենք Հայաստանը դառնա բռնապետություն, թե՞ ուզում ենք ժողովրդավարության զարգացում»,- նշեց Փաշինյանն ու հավելեց՝ իրավապահ համակարգն ուժ կիրառելու իրավունք պետք է ունենա։

Անդրադառնալով քաղաքացու խոշտանգման դեպքին՝ Փաշինյանն ասաց․ «Խոշտանգումների դեպքերը պետք է պատշաճ քննվեն։ Բայց չկան աշխարհում երկրներ, որոնցում չեն եղել»։

  • Կիսվել: