ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինձ համար կարևոր է լինելու որակական կողմը. գլխավոր դատախազի թեկնածու

Ինձ համար կարևոր է լինելու որակական կողմը. գլխավոր դատախազի թեկնածու

Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը գործերի քննության տեսանկյունից ավելի կարևորում է որակը և ոչ քանակը: Այս մասին նա ասաց այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ: 

Վարդապետյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ինձ համար կարևոր է լինելու որակական կողմը: Քանակական ցուցանիշների տեսանկյունից ես մի փոքր թերահավատ եմ, ավելի հետևողական եմ որակի ու բովանդակության նկատմամբ՛՛:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Վարդապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք դահլիճում որևէ մեկի հետ ընկեր լինելը կարո՞ղ է խոչընդոտել նրա մասնագիտական պարտականությունը, եթե ընտրվի գլխավոր դատախազ:

Ի պատասխան՝ Աննա Վարդապետյանն ասաց. ՛՛Իմ ընկերները, այդ թվում՝ Դուք, գիտեք, թե ինչ մասնագիտական առճակատումներ ենք ունեցել: Մենք երեկոյան կարող ենք միասին սրճել, հաջորդ օրը գաք աշխատասենյակ ու չեք կարողանա վկայակոչել մեր երեկվա սուրճը, որովհետև արդեն այնտեղ չեմ գալիս որպես Աննա, ում հետ դուք ընկերություն եք անում: Ես այնտեղ գալիս եմ որպես մարդ, որն իրականացնում է գործառույթ՛՛:

  • Կիսվել: