Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։ Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանների թիմը։
Նշվում է, որդատարանից խնդրել է այն բեկանել։ Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանների թիմը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բողոքը բավարարել մասնակի․ գործն ուղարկվել է նոր քննության, հոգևորականի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, բացակայելու արգելքը՝ մնացել անփոփոխ։
Հիշեցնենք նաև, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու գործով 2025-ի սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտ է կայացրել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ և օրեր անց կայացված դատավճռով նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։


