ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց
ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը ևս 3 ամսով երկարաձգեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Իգոր Սարգսյանի նախնական կալանքը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 25-ը։
Նշենք, որ Իգոր Մարգարյանը «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալներից մեկն է։
«Ես դատարանում 4 հանրային մեղադրողի եմ տեսնում, ես անաչառ դատավորի մասնակցություն չեմ տեսնում այս դատարանում:
Ինձ չեք վախեցնի ո՛չ բանտերով, ո՛չ աքսորներով, ո՛չ մահերով, հզոր տղերք են պայքարի մեջ զոհաբերվել, մոխրացել, բայց նորից հառնել են և կյանք են պարգևել մեր սերունդներին: Մտածելու բան մենք չունենք, մտածելու բան դուք ունեք: Մեզ կդատեք պատվերով, մի օր պատվերով ձեզ կդատեն: Գալիս է պատասխան տալու և հատուցման ժամանակը»,-իր ելույթում նշեց Սարգսյանը:
Տեսանյութը՝ այստեղ:


