Հրմշտոցի արդյունքում տուժել են AlphaNews-ի լրագրողն ու օպերատորը
Ուժի կիրառման պատճառով եւ հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը եւ օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Այս մասին փոխանցում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։
«Ոստիկանական ուժերի քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման պատճառով եւ հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը եւ օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է խմբագրության տեսախցիկը եւ այլ սարքեր, որոնց մի մասը կորել»,- հայտնում է տելեգրամյան ալիքը։