կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրազդան համայնքի ղեկավարն անտառների վերադարձի հարցով դիմել է դատախազություն

Հրազդան համայնքի ղեկավարն անտառների վերադարձի հարցով դիմել է դատախազություն

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը պարզաբանում է ներկայացրել «Հետքում» այսօր հրապարակված՝ «Սևակ Միքայելյանը տապալել է ապօրինի սեփականաշնորհված անտառների վերադարձի դատական գործերը» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։

Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ․

«Հրազդանի համայնքապետարանը դատարանի կողմից առանց քննության թողնված գործերի ընդունման ժամանակահատվածում, աշխատակազմում իրավաբանական բաժին առկա չի եղել, իսկ իրավաբանական ապահովումը իրականացվել է` ծառայությունների մատուցման պայմանագրով: Միաժամանակ հայտնում եմ, որ եղել են նաև դատական նիստեր, որոնց ընթացքում համայնքապետարանը ծառայությունների մատուցման պայմանագիր չի ունեցել: Առանց քննության թողնված գործերից մեկով կրկին հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ և դեռևս քննվում է, իսկ մնացած գործերով համայնքապետարանը ներկայումս ձեռնարկում է քայլեր կրկին հայցադիմումներ ներկայացնելու և այդ իրավունքը վստահաբար իրացվելու է: Հարկ եմ համարում նշել, որ համայնքապետարանը ձեռնարկել է բոլոր հնարավոր տարբերակները՝ ի շահ համայնքի:

ՀՀ գլխավոր դատախազության և Հրազդանի համայնքապետարանի կողմից ներկայացված հայցերի և դատարանի կողմից կայացված որոշումները տարբերվում են նրանով, որ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան Կոտայքի մարզպետարանի կողմից կայացված աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ համայնքապետարանի դեպքում` համայնքն, ըստ էության, վիճարկում է իր կողմից կայացված օրենսդրության պահանջների խախտմամբ կայացված աճուրդներն անվավեր ճանաչելու գործընթաց, և այստեղ ամենևին խոսքը չի գնում անձերի մասին, այլ խոսքը համայնքապետարանի կողմից կայացված աճուրդների անվավեր ճանաչելու մասին է/իրավաբանական հանրությանը առավել հասկանալի կլինի/:

Ինչպես նաև համայնքապետարանը ձեռնարկել է բոլոր միջոցները, այդ թվում՝ համայնքի շահերի արդյունավետ պաշտպանության առումով` դիմել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով` համայնքային շահերի պաշտպանության հարցով դատարան հայց հարուցելու խնդրանքով»:

  • Կիսվել: