հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբային։

Արման Թաթոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը և նշել, որ դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հոգեկան տառապանքներ պատճառելու, շահարկումների ու լարվածություն առաջացնելու նպատակով:

Կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության խթանման հարցում Ուկրաինայի գերագույն ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

  • Կիսվել: