շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում

Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում

 Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել 31-ամյա Մեխակ Ա.-ն:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից՝ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (գողությունը) մեղադրանքով;
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Մեխակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: